Գերմանիայի12-րդ նախագահը Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերն է

Գերմանիայի դաշնային հանրապետության նոր, թվով 12-րդ նախագահ է ընտրվել Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը: Երկրի նախկին արտգործնախարարը փոխարինեց 77-ամյա Յոահիմ Գաուկին: Նախագահական աթոռի ահմար պայքարում էր 5 թեկնածու, «Մեծ կոալիցիայի» միասնական թեկնածուն, ինչպես և սպասվում էր, հաղթանակ տարավ առաջին իսկ փուլում: Գերմանիայի նախագահին ընտրում է 1260 մարդուց կազմված դաշնային ժողովը: Նրանց մի մասը Բունդեսթագի պատգամավորներ են, մյուս մասը՝  դաշնային պետությունների խորհրդարանների ղեկավարներ: Հաղթանակի համար թեկնածուն պետք է 631-ից ավել ձայն հավաքեր:  61-ամյա Շթայնմայերի թեկնածությունը սատարել է 931 մարդ, 103-ը ձեռնպահ է մնացել:
Գերմանիայի նախագահի երդմակալության արարողությունը նշանակված է մարտի 19-ին:

Թողնել պատասխան