Բողոքի ակցիա անտուն կենդանիների պաշտպանության պահանջով

Թբիլիսիում և այլ քաղաքներում կենդանիների պաշտպանության պահանջով բողոքի ցույցեր են անցկացվել։

Ցուցարարները բողոքել են կենդանիների իրավունքների ոտնահարման դեմ, պահանջել են պատժել հանցագործներին և խստացնել անտուն կենդանիներին պաշտպանելու օրենքները։

Թբիլիսիում հանրահավաքն անցկացվել է Ռուսթավելիi պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ։

Ակցիայի դրդապատճառը հունիսի 15-ին սոցցանցերում տարածված տեսանյութն էր, որտեղ երևում է, թե ինչպես են ուշ գիշերին գնդակահարում շանը: Ենթադրյալ հանցագործին ոստիկանությունը ձերբակալել է։

Ծալկայում շանը կրակելու փաստով հետաքննություն է սկսվել