Մեկ տարի ազատազրկում՝ թմրանյութի ազդեցության տակ մեքենա վարելու դեպքում

2019-ի ապրիլի 1-ից քրեական պատասխանատվության կենթարկվեն Վրաստանում թմրանյութի ազդեցության տակ ավտոմեքենա վարողները: Այս մասին հայտարարել է խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան:

Նրա խոսքով, քրեական օրենսգրքում նոր հոդված է ավելացել, ըստ որի մեքենայի ղեկին թմրանյութ օգտագործած վարորդը կտուգանվի կամ կազատազրկվի մեկ տարի ժամկետով:

Բեսելիայի խոսքով, մինչև հոդվածն ուժի մեջ մտնելու պահը՝ 2019-ի ապրիլը, ՆԳՆ-ն  համապատասխան միջոցառումներ կիրականացնի: