Վրաստանի ազգային հավաքականը Թբիլիսիում պարտվեց Իսպանիայի ընտրանուն

Այսօր Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցավ Աշխարհի առաջնության ընտրական փուլի B խմբի երկրորդ տուրի Վրաստան-Իսպանիա հանդիպումը:

Առաջին խաղակեսի վերջնամասում Խվիչա Կվարաձխելիան առաջ մղեց վրացիներին: Երկրորդ խաղակեսին իսպանացիները կարողացան հավասարեցնել հաշիվը, իսկ ավելացված րոպեների ընթացքում Դանի Օլմոյի շքեղ հարվածով հաշվի մեջ առաջ անցան: Արդյունքում` խաղն ավարտվեց 1:2 հաշվով:

B խմբում Վրաստանը առաջին հանդիպումն անցկացրեց Շվեդիայի ընտրանու հետ: Երկու խաղում Վրաստանի հավաքականը պարտություն է գրանցել և առանց միավորների զբաղեցնում է աղյուսակի նախավերջին հորիզոնականը: