COVID-19-ի համաշխարհային համաճարակ հայտարարվելուց 1 տարի է անցել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականի մարտի 11-ին նոր կորոնավիրուսը՝ COVID-19-ը հայտարարեց համաշխարհային համաճարակ:

Worldometers-ի վերջին տվյալներով, աշխարհում կորոնավիրուսի ավելի քան 118 մլն դեպք է հաստատվել, որից ավելի քան 2,6 մլն պացիենտ մահացել է, 94 մլնից ավել մարդ բուժվել:

Վրաստանի կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվեց 2020 թվականի փետրվարի 26-ին: Այսօրվա դրությամբ Վրաստանում ընդհանուր հաշվով հաստատվել է կորոնավիրուսի 273 650 դեպք, մահացել է՝ 3613, բուժվել՝ 267 111 մարդ:

2020  թվականի մարտ ամսից արդեն Վրաստանի կառավարությունը սկսեց վարակի տարածման կանխարգելման նպատակով սահմանափակումներ մտցնել երկրում: