Թբիլիսին պատրաստվում է Ամանորին

Վրաստանի մայրաքաղաքն արդեն պատրաստվում է Ամանորին։ Թբիլիսիի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Թբիլսերվիս» խումբը մայրաքաղաքում սկսել է լուսավորության համակարգերի տեղադրումը։

Առաջին փուլում լուսավորության համակարգեր են տեղադրվել Գուրամիշվիլիի պողոտայում, մասնավորապես «Կինո Վրաստանի» հարակից տարածքից մինչև մետրոյի «Սարաջիշվիլի» կայարան: Նշված հատվածում թվով 126 տոնական լուսավորության   սարքավորում է տեղադրվել:

Նշվում է, որ «Թբիլսերվիս»-ը աշխատանքի մեծ ծավալի պատճառով քաղաքի տոնական ձևավորումն ու արտաքին լուսավորությունն սկսում է նոյեմբերի սկզբից։