Թբիլիսիում հրդեհի հետևանքով 66-ամյա կին է մահացել

Թբիլիսիի Նավթլուղի փողոցում բռնկված հրդեհի հետևանքով 66-ամյա կին է մահացել:

Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը տեղեկացնում է, որ հրդեհը բռնկվել է երեք հարկանի բնակելի շենքի առաջին հարկում գիշերը ժամը 2-ի սահմաններում։ Հրդեհի հետևանքով առաջացած ծխի պատճառով տարհանվել են շենքի բնակիչները:

Հրշեջ-փրկարարներն այրվող շենքից դուրս են բերել 5 անձանց, այդ թվում 3 երեխայի: Այրվել է 60 քմ տարածք: Տեղում աշխատել է 7 հրշեջ-փրկարարական ստորաբաժանում, մոբիլիզացվել են համապատասխան ծառայությունները:

Նշենք նաև, որ երեկ՝ նոյեմբերի 6-ի ուշ երեկոյան, Գորիի շրջանի Մառանի գյուղում բնակելի տանը բռնկված հրդեհի հետևանքով էլ 60-ամյա տղամարդ է մահացել: