Բնակարանների առքուվաճառքի գործարքները նվազել են

Colliers առաջատար դիվերսիֆիկացված մասնագիտական ծառայությունների և ներդրումների կառավարման ընկերության հրապարակած հետազոտության համաձայն, 2023 թվականի մարտին Թբիլիսիում բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի թիվը կազմել է 3 368 միավոր և նախորդ տարվա մարտի համեմատ նվազել է 12 տոկոսով։

Տվյալների համաձայն, շուկայի չափը նվազել է 4 տոկոսով՝ հասնելով 186 մլն դոլարի։ Զեկույցների համաձայն՝ 2023 թվականի մարտին Թբիլիսիում նոր նախագծերում գործարքների 14 տոկոս նվազում է գրանցվել։ Հին նախագծերում 2022 թվականի մարտի համեմատ ցուցանիշը նվազել է 9 տոկոսով։

«2023 թվականի մարտին Թբիլիսիում նորակառույց պրեմիում դասի բնակարանների պահանջարկն աճել է 26 տոկոսով, իսկ միջին հատվածում՝ 15 տոկոսով։ Ինչ վերաբերում է էկոնոմ դասին, ապա գործարքների թիվը նվազել է 29 տոկոսով և կազմել 1 258 միավոր։

2023 թվականի մարտին Թբիլիսիում նորակառույց բնակարանների վաճառքի միջին կշռված գինը ծայրամասերում աճել է 13 տոկոսով, կենտրոնից ոչ այդքան հեռու հատվածում՝ 12 տոկոսով, իսկ քաղաքի կենտրոնում՝ 5 տոկոսով։

2023 թվականի մարտին Թբիլիսիում հին բնակարանների վաճառքի միջին գինը ծայրամասերում աճել է 7 տոկոսով, կենտրոնից ոչ այդքան հեռու հատվածում՝ 4 տոկոսով, իսկ քաղաքի կենտրոնում՝ 9 տոկոսով աճ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: