Օսական կողմը մոտ 50 «սահմանախախտի» մասին է հաղորդում

Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի դե ֆակտո անվտանգության կոմիտեն հրապարակել է ձերբակալությունների մայիսյան վիճակագրությունը։ Դե ֆակտո կոմիտեի տվյալներով՝ անցած ամիս «սահմանի» տարբեր հատվածներում ձերբակալվել է 49 «սահմանախախտ»:

Դե ֆակտո անվտանգության կոմիտեն նշել է՝ «սահմանախախտները» ենթարկվել են վարչական պատասխանատվության, ոմանց նկատմամբ բացատրական աշխատանք է տարվել։

«18 անձի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, երեք անձ ենթարկվել է վտարման, 21 անձ նախազգուշացվել է, 2 անձի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ 5 քաղաքացու վերաբերյալ որոշում չի կայացվել», — հայտնել են դե ֆակտո անվտանգության կոմիտեից:

Ի դեպ, Հարավային Օսիայի դե ֆակտո իշխանությունները «սահմանախախտ» են դիտարկում Վրաստանի քաղաքացիներին: