Երեկվա օրը համառոտ. դեկտեմբերի 1

Վրաստանում 2021-2022 ուսումնական տարում ուսումը կիսատ է թողել 8 հազար 846 աշակերտ, ինչը 25,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Վրաստանում 2022 թվականի երեք եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ստեղծվել է ավելի քան 100 հազար աշխատատեղ, իսկ գործազրկության մակարդակը նվազել է 4 տոկոսով:

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագում հանդիպել է վրաց-գերմանական ֆորումի անդամների հետ։

Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բուժզննման արդյունքները հրապարակած «Էմպաթիա» բժշկական հետազոտական կենտրոնը «Ազգային շարժման» հետ առնչվող կենտրոն է։

Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ` 75 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ, քննարկեց և ընդունեց Դեղերի և դեղագործական գործունեության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով սահմանվում է դեղերի առավելագույն նիշ։

Վրաստանի ներքին գործերի (ՆԳ) նախարարությունը և Վրաստանի օկուպացված տարածքներից հարկադիր տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունը միացել են կանանց նկատմամբ բռնության դեմ արշավին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի արդարադատության նախարար Ֆիքրեթ Մամեդովի հետ:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է ԱՄՆ-ի եվրոպական հրամանատարության հրամանատար, գեներալ Կրիստոփեր Կավոլիի հետ:

Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի (NLO) ղեկավար Ալեքսանդր Վինիկովն ասել է, որ Բուխարեստում ՆԱՏՕ-ի արտգործնախարարները վերահաստատել են 2008 թվականին ընդունված որոշումը ՆԱՏՕ-ին Վրաստանի միանալու և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ:

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության վրաց-թուրքական «Սարփի» մաքսային անցակետում մաքսավորները Վրաստանի քաղաքացու վարած տրանսպորտային միջոցի մեջ հայտնաբերել են չհայտարարագրված մինչև 2 կիլոգրամ քաշով ոսկյա զարդեր: