«Էմպաթիան» «Ազգային շարժման» հետ առնչվող կենտրոն է․ Կոբախիձե

Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի բուժզննման արդյունքները հրապարակած «Էմպաթիա» բժշկական հետազոտական կենտրոնը «Ազգային շարժման» հետ առնչվող կենտրոն է։

Կոբախիձեն խորհրդարանում լրագրողներին ասել է, թե դա է պատճառը, որ ինքը չի վստահում այդ «Էմպաթիա» հաստատությանը։

«Վրացական երազանքի» նախագահի խոսքով, «որոշակի տիպի շեղումներ, բժշկական ցուցումներ նկատվում են գործնականում բոլորի կողմից, ուստի նման զեկույցը ինքնին ոչինչ չի նշանակում»։

Օմբուդսմենը նախագահին է ներկայացրել Սաակաշվիլիի առողջական վիճակը