Վրաստանում իշխանափոխություն կլինի՝ խաղաղ ճանապարհով․ Մարգվելաշվիլի

Վրաստանի 4-րդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին քվեարկելուց հետո ասել է, որ Վրաստանում արդեն 2-րդ անգամ իշխանափոխություն կլինի  խաղաղ ճանապարհով։

«Հերթերն ու մեծ ակտիվությունը, որ տեսնում եք, մի բան են նշանակում. սրանք որոշիչ ընտրություններ են, ու Վրաստանում խաղաղ իշխանափախություն կլինի՝ ժողովրդի կամոք։ Ես սպասում եմ ոչ թե երկբևեռ, այլ բազմակուսակցական խորհրդարան,որի ներսում բանավեճեր կլինեն, կլինի մրցակցություն», — ասել է Մարգվելաշվիլին։