ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է Վրաստանի շարունակական առաջընթացին. Վինիկով

Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի (NLO) ղեկավար Ալեքսանդր Վինիկովն ասել է, որ Բուխարեստում ՆԱՏՕ-ի արտգործնախարարները վերահաստատել են 2008 թվականին ընդունված որոշումը ՆԱՏՕ-ին Վրաստանի միանալու և Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ:

Վինիկովը նշել է, որ ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը հաստատուն ուժի մեջ է:

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է Վրաստանում շարունակական առաջընթացին, ինչին կհետևի ՆԱՏՕ-ին անդամակցությանն անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը:

«Դաշնակիցները հանդիպել են Վրաստանի, Բոսնիա-Հերցեգովինայի և Մոլդովայի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու նպատակով, թե ՆԱՏՕ-ն ինչպես կարող է ավելի ուժեղացնել աջակցությունը երեք հիմնական գործընկերներին, քանի որ նրանք դիմադրում են ռուսական ճնշմանը»,- ասել է Վինիկովը: