Բոլնիսիում հղի կնոջ մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Բոլնիսիի մունիցիպալիտետի Քվեմո Բոլնիսի գյուղից երկու մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել, նրանցից մեկը հղի է, այս մասին հաղորդել է Քվեմո Քարթլիի նահանգապետ Շոթա Ռեխվիաշվիլին՝ հավելելով, որ նրանք տեղափոխվել են Առաջին համալսարանական կլինիկա:

«Երեկ, 38 աստիճան ջերմությամբ, դաշտային հիվանդանոց են տեղափոխվել մայր և երեխա, որոնց մոտ, ցավոք, կորոնավիրուս է հաստատվել: 19-ամյա կինը հղի է».- հայտարարել է Ռեխվիաշվիլին:

Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսով այս պահի դրությամբ 130 մարդ է վարակված, կարանտինային ռեժումում է գտնվում 5437 մարդ, իսկ ստացիոնար բուժման տակ` 260 անձ: