Ջանելիձեն աշխատանքային այցով Ստրասբուրգում է

Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում:  Նախարարը հանդիպումներ կունենա Եվրախորհրդարանի փոխնախագահի, տարբեր խմբակցությունների և խորհրդարանական հանձնաժողովների ներկայացուցիչների հետ:  Նախատեսված է նաև Ջանելիձեի հանդիպումը  Եվրախորհրդարանում Վրաստանի հարցերով պատասխանատու  Մարիա Գաբրիելի հետ: Աշխատանքային այցի շրջանակներում նախարարը կհանդիպի նաև Եվրամիության հարևանության քաղաքականության  և ընդայնման հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանին:

Հանդիպումներում  հիմնականում կքննարկվեն Վրաստան-ԵՄ համագործակցության օրակարգում գոյություն ունեցող հարցերը, այդ թվում մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը:  Ջանելիձեի աշխատանքային այցը կավարտվի Սեպտեմբերի 14-ին:  Տեղեկացնում է «Interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան