Ախալքալաքցի մարզիկները Իտալիայից վերադառնում են հաղթանակած

Նոյեմբերի 13-14-ը Իտալիայի Միլան քաղաքում տեղի ունեցավ քիքբոքսինգի, բռնցքամարտի եւ MMA-ի աշխարհի առաջնություն, որին Ախալքալաքից մասնակցեցին երեք մարզիկներ՝ Սարգիս Տոնականյանը, Արտյուշ Այվազյանը եւ Վարազդատ Հակոբյանը։

Նրանց մարզիչը Սերգեյ Տոնականյանն է։

15–ամյա Սարգիս Տոնականյանը եւ 14–ամյա Արտյուշ Այվազյանը նվաճել են առաջին հորիզոնականը, իսկ 13–ամյա Վարազդատ Հակոբյանը զբաղեցրել է 2֊րդ հորիզոնականը։

Այս տեղեկությունը տարածել է Akhaltskha.net-ը: