Սև ծովում կործանվել է Սիրիա ուղևորվող ռուսական Ту-154-ը

Դեկտեմբերի 25-ի առավոտյան Սոչիում կործանվել է  ՌԴ ռազմատրանսպորտային օդուժին պատկանող Ту-154 ինքնաթիռը: Ту-154-ը ռադարներից կորել է Ադլերի օդանավակայից օդ բարձրանալուց 7 րոպե անց:  ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ինքնաթիռը թողարկված էր  1983-ին, ընդհանուր թռիչքը՝ 6689,  վերջին անգամ վերանորոգվել էր 2014-ի դեկտեմբերին: Ինքնաթիռը վարելիս է եղել առաջին կարգի օդաչու Ռոման Վոլկովը: Վարկած կա, որ ավիավթարի պատճառ կարող էր դառնալ շարժիչի մեջ մտած թռչունը:

Ինքնաթիռում 93 ուղևոր է եղել, այդ թվում Ալեքսանդրովի անվան հայտնի երաժշտական անսամբլի 65 անդամները, НТВ, «Звезда» և ՌԴ հանրային հեռուստաընկերության 9 լրագրողներ, զինվորական և պետական ծառայողներ, բժիշկներ: Ռուսական НТВ հեռուստաընկերությունը   հրապարակել է ուղևորների անունները, նրանց թվում կա նաև հայ ուղևորներ.  Գորգիյան  և Վահանով: Վերջինս ուղեկցող անձնակազմի անդամ էր, իսկ Գեորգիյանը՝ Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամ: Նրանք բոլորը մեկնում էին  Սիրիայի  Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների հետ ամանորյա միջացառմանը մասնակցելու։

Կործանված օդանավի մնացորդները գտնվել են ծովափից քիչ հեռու, զոհվածներից մի քանիսի մարմինները հայտնաբերվել են: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ ստեղծվել է դեպքը քննող պետական հանձնաժողով:

Թողնել պատասխան