Վրաստանում մեղրի իրացման խնդիր կա

Վրաստանում արդեն մի քանի ամիս է դադարեցվել է մեղրի արտահանումը։ «Մեղր արտադրողների ասոցիացիան» հայտնում է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

Վրաստանի մեղվաբուծությամբ հայտնի մարզի՝ Ռաճայի բնակիչներն այս հարցով դիմել են ասոցիացիայի՝ նշելով, որ ունեն իրացման խնդիր։

«Առաջին հերթին պետք է սկսել մեղր արտադրողների գրանցումը, որպեսզի պարզվի, թե երկրում քանի մեղվաբույծ կա, իրականում ինչ ծավալի արտադրանք կարելի է ստանալ։ Երկրի ներսում մեծ ծավալի մեղր իրացնելն անհնար է, հետևաբար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել արտահանման ուղղությամբ», — նշված է տեղեկության մեջ։