Սուդանում այս պահին Վրաստանի 30 քաղաքացի կա

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Թուրքիայում Վրաստանի դեսպանությունը կապի մեջ է Սուդանում գտնվող Վրաստանի քաղաքացիների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ։

«Թուրքիայում Վրաստանի դեսպանատունը տեղյակ է իրավիճակի մասին և կապի մեջ է Սուդանում գտնվող Վրաստանի քաղաքացիների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների հետ։ Դեսպանատունն աշխատում է բոլոր ուղղություններով»,- հայտնել են նախարարությունից։

Հիշեցնենք, որ Սուդանում արդեն երրորդ օրն է բախումներ են ընթանում «Արագ արձագանքման ուժերի» և երկրի կանոնավոր բանակի միջև։ Տեղեկության համաձայն՝ կան հարյուրավոր զոհեր և վիրավորներ։ Բախումների արդյունքում մահացել է մոտ 100 մարդ, վիրավորների թիվը հասել է 1100-ի։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ այժմ Սուդանում գտնվում է Վրաստանի շուրջ 30 քաղաքացի։ Նրանց մեծ մասը՝ մոտ 20 հոգի, Geo Sky ավիաընկերության աշխատակիցներ են: Ավիաընկերությունը, ի դեպ, հայտարարել է՝ եթե թռիչքների թույլտվություն ստանա, կարող է տարհանել Վրաստանի քաղաքացիներին։