Երեկվա օրը համառոտ. մայիսի 24

Ռուսական 100 տեղանոց Sukhoi Superjet 100-ի (SSj-100) օպերատոր ավիաընկերությունները դժգոհում են նավիգացիոն համակարգից:

«Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) հետազոտության համաձայն, Վրաստանի բնակչության մեծամասնությունը չեզոք կամ դրական է վերաբերվում հասարակական կազմակերպություններին (ՀԿ):

Մոսկվան և Կիևը պետք է քայլեր ձեռնարկեն Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար, Կատարում ընթացող տնտեսական համաժողովում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Freedom House հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը հերթական զեկույցն է հրապարակել, ըստ որի՝ 2023 թվականին, լրատվամիջոցների ազատության սահմանափակումների պատճառով, Վրաստանում ժողովրդավարության մակարդակը նվազել է` հասնելով 34 տոկոսի:

Վրաստանի Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետում կնոջ դի է հայտնաբերվել։ Ըստ տեղեկությունների՝ մահացածը Ուզբեկստանի քաղաքացի է։

Թբիլիսիի քաղաքային դատարանը պարտավորեցրել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը գումար վճարել իր նախկին հաղորդավարուհի Դիանա (Դիկո) Ջոջուային։

Վրաստանը դարձել է ռուս զբոսաշրջիկների երկրորդ ամենասիրված ուղղությունը՝ զիջելով միայն Թուրքիային:

Տևական բողոքի ցույցերից հետո կառավարությունը հազվագյուտ հիվանդությունների պետական ​​ծրագրում ներառել է նաև ախոնդրոպլազիան։ Համապատասխան հրամանագիրն արդեն հրապարակվել է։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 13 դատապարտյալի։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ 9 դատապարտյալներ ամբողջությամբ ազատվել են պատիժը կրելուց և այսօր կլքեն ՔԿՀ-ն, իսկ 4 կալանավորի պատժաչափը կրճատվել է։

Վրաստանում մայիսի 26-ին նշվում է Անկախության օրը։ Երկրի տարբեր պետական ​​գերատեսչություններ օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացնում 16 քաղաքներում։

Փոթիի նավահանգստում աշխատում են ներքին գործերի նախարարության և եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 31-ին կմեկնի Բրյուսել՝ ելույթ ունենալու Եվրախորհրդարանում:

Վերջին 6 ամսում Վրաստանում բնակարան է գնել Ռուսաստանի շուրջ 4 000 քաղաքացի, հայտնել է Վրաստանի Հանրային ռեգիստրի ազգային գործակալությունը՝ ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Թամար Կորձաիայի հարցի։