Նախագահը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 31-ին կմեկնի Բրյուսել՝ ելույթ ունենալու Եվրախորհրդարանում, հայտնում են նախագահի վարչակազմից:

Ի դեպ, ավելի վաղ նախագահը Վրաստանի կառավարությանը մեղադրել էր Բրյուսել մեկնելու թույլտվության տրամադրումը ձգձգելու մեջ։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մայիսի 19-ին մեկնաբանել էր հարցը՝ նշելով, որ այն պետք է լուծվի վարչակազմերի միջև, և այն հանրայնացնելը լուրջ չէ: