Վրաստանը բարելավել է առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ

Վրաստանը բարելավել է առևտրատնտեսական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Վրաստանի վիճակագրական ծառայության՝ Geostat-ի այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ այս տարի երկիրը Ռուսաստանից 1,06 մլրդ դոլարի ապրանք է գնել։ Սա 68 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։

Geostat-ի տվյալներով՝ Ռուսաստանից ներմուծված ապրանքների շարքում առաջին տեղում նավթն է, որի ներմուծման ծավալն այս տարի աճել է 300 տոկոսով՝ հասնելով 337 մլն դոլարի։ Արդյունքում Ռուսաստանը դարձել է Վրաստանի համար վառելիք մատակարարող հիմնական երկիրը։ Բացի այդ, Վրաստանը բնական գազ, ալյուր և շատ այլ ապրանքներ է գնում Ռուսաստանից։

Ի՞նչ է Վրաստանը գնում Ռուսաստանից.

  • Նավթամթերք՝ 337 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելացել է 300 տոկոսով,
  • Բնական գազ՝ 44,5 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ անկումը 32 տոկոս,
  • Ցորենի ալյուր՝ 44,4 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելացել է 1200 տոկոսով,
  • Ածուխ՝ 43,7 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելացել է 199 տոկոսով,
  • Մարգարին՝ 29,2 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելացել է 549 տոկոսով,
  • Այլ ապրանքներ՝ 569 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելացել է 23 տոկոսով։