Կորոնավիրուսի տարածումն ըստ շրջանների. դեկտեմբերի 25

Դեկտեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1881 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 218 724 է: 

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 13 655 թեստավորում, այդ թվում 6 747 հակամարմինների թեստով, 6 908 PCR թեստով: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 515  պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 196 220 մարդ: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 37 մարդ, ընդհանուր՝ 2 313:

Կորոնավիրուսի տարածման պատկերը ըստ շրջանների՝

  • Թբիլիսի — 863
  • Աջարիա — 97
  • Իմերեթի — 259
  • Քվեմո Քարթլի — 168
  • Շիդա Քարթլի — 145
  • Գուրիա — 35
  • Սամեգրելո-Զեմո Սվանեթի — 112
  • Կախեթի — 108
  • Մցխեթա Մթիանեթի — 54
  • Սամցխե-Ջավախեթի — 29
  • Ռաճա-Լեչխումի և Քվեմո Սվանեթի — 11: