Կորոնավիրուսը Վրաստանում. Դեկտեմբերի 25

Դեկտեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1881 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 218 724 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 13 655 թեստավորում, այդ թվում 6747 հակամարմինների թեստով, 6 908 PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1515 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 196 220 մարդ:

Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 37 մարդ, ընդհանուր՝ 2313:

Կարանտինային գոտում է գտնվում 396 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 5969 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 1542 պացիենտ: