Օտարերկրյա կնոջ դի է հայտնաբերվել

Վրաստանի Կախեթիի մարզի Սագարեջոյի մունիցիպալիտետում կնոջ դի է հայտնաբերվել։ Ըստ տեղեկությունների՝ մահացածը Ուզբեկստանի քաղաքացի է։

Տեղեկությունների համաձայն, դիտավորյալ սպանության մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի «Քրեական օրենսգրքի» 108-րդ հոդվածով, որը նշանակում է դիտավորյալ սպանություն։