Վրաստանի նախագահը կմեկնի Ուկրաինա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հունիսի 23-ին կմեկնի Ուկրաինա: Տեղեկությունը տարածում է նախագահի աշխատակազմը:

Նշվում է, որ այցի շրջանակներում Վրաստանի նախագահը կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ: Հանդիպումները կանցկացվեն երկկողմ և ընդլայնված ձևաչափով:

Կիևում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի, Ուկրաինայի ազգային ռադայի նախագահ Դմիտրի Ռազումկովի հետ:

Վրաստանի նախագահը Ուկրաինա կայցելի պետական ​​պատվիրակության հետ միասին, որի կազմում են նախագահի աշխատակազմի, օրենսդիր մարմնի և գործադիր իշխանության ներկայացուցիչներ: