Զուրաբիշվիլին ներում է շնորհել 13 դատապարտյալի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում է շնորհել 13 դատապարտյալի։ Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ 9 դատապարտյալներ ամբողջությամբ ազատվել են պատիժը կրելուց և այսօր կլքեն ՔԿՀ-ն, իսկ 4 դատապարտյալի պատժաչափը կրճատվել է։

Ներվածների թվում կան 4 կին։ Վարչակազմը չի նշում անունները։

Նշենք, որ մայիսի 31-ին Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում ելույթ կունենա Եվրախորհրդարանում։ Իսկ մայիսի 27-ին՝ ժամը 18:00-ին, Օրբելյանի պալատի մոտ հանրահավաք է նախատեսված «Մթավարի արխիի» հիմնադիր Նիկա Գվարամիայի ներման խնդրանքով։