Թբիլիսիի զբոսաշրջային հատվածում տուն է փլուզվել

Թբիլիսիի պատմական հատվածում (Հին Թիֆլիս)՝ ծծմբային բաղնիքներից ոչ հեռու գտնվող Ցուրտավելի 3 հասցեում, երկհարկանի հին տուն է փլուզվել. տան ավերակները ողջ գիշեր ապամոնտաժվել են:

Առկա տեղեկություններով, տան փլուզման պատճառ կարող էր լինել ինչպես հարևանությամբ շենք կառուցելու կանոնների խախտումը, այնպես էլ բուն տան վթարային վիճակը։

Ցուրտավելի 3 հասցեում գրանցված է 5 ընտանիք, սակայն դեպքի պահին տանը ոչ ոք չի եղել. փլուզման հետևանքով ոչ ոք չի տուժել: