Ուկրաինայում զոհված վրացի մարտիկի դին հայրենիք են տեղափոխել

Ուկրաինայում զոհված 40-ամյա վրացի մարտիկ Գուգա Գագնիձեի դին այսօր առավոտյան տեղափոխվել է հայրենիք՝ Զեստափոնի։

Գուգա Գագնիձեն զոհվել է հոկտեմբերի 30-ին Ուկրաինայում շարունակվող պատերազմի ժամանակ։ Նա ծառայում էր Ուկրաինայի 25-րդ օդադեսանտային բրիգադում։

Փետրվարի 24-ից մինչ այսօր Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ընթացող պատերազմում զոհվել է 24 վրացի մարտիկ։