Խորհրդարանի մոտ հատուկ ջոկատայիններ և ջրցան մեքենա է մոբիլիզացվել

Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, որտեղ քաղաքացիները ցույց են անցկացնում «գործակալների օրենքի» դեմ, հատուկ ջոկատայիններ են մոբիլիզացվել, կա նաև ջրցան մեքենա։ Ոստիկաններն ու հատուկ ջոկատայիննը փակել են դեպի խորհրդարանի շենքի մուտք տանող ճանապարհները։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա»-ի նկարահանող խումբը:

Հատուկ ջոկատայինների հայտնվելուն զուգահեռ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հայտարարություն է հրապարակում և հանրահավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ անում չգերազանցել խոսքի ազատության, խաղաղ հավաքների մասին օրենքով սահմանված նորմերը։

«Ակցիայի ընթացքում ոստիկանության կողմից օրենքի ցանկացած խախտում, օրենքի սահմաններում, անհապաղ կկանխվի», — նշված է նախազգուշացման հաղորդագրությունում։

Ակցիային զուգահեռ օրենսդիր մարմնի իրավական հանձնաժողովում շարունակվում է «գործակալների օրենքի» քննարկումը, որը քաղհասարակությունը, ընդդիմությունը, նախագահն ու միջազգային գործընկերները կոչում են «ռուսական օրենք»:

«Ռուսական օրենքը»՝ բացատրված. Բոլոր հարցերի պատասխանները 1 տեսանյութում