ՆԳՆ-ն փոխհատուցում կվճարի լրագրողին

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) հայտարարել է, որ հոկտեմբերի 5-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը մասնակի բավարարել է InterPressNews-ի լրագրող Էկատերինե Աբաշիձեի հայցը:

Ըստ GYLA-ի՝ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) պարտավորվել է Աբաշիձեին բարոյական փոխհատուցում վճարել՝ «Գավրիլովի գիշերը» իրադարձությունների ընթացքում ռետինե փամփուշտով վնասվածք հասցնելու համար։

ՆԳՆ-ն պարտավոր է Աբաշիձին 3 000 լարի վճարել։ Որոշումն դեռ ուժի մեջ չի մտել։