Հունգարիայի վարչապետը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան։ Օրբանն այս մասին հայտարարել է Իսպանիայի Գրանադա քաղաքում ընթացող Եվրոպական քաղաքական միության (EPC) գագաթնաժողովում, որին մասնակցում է նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Օրբանը նշել է, որ իր հետ բերելու է հունգարացի բոլոր նախարարներին։

«Հաջորդ շաբաթ ես ձեր երկրում կլինեմ։ Թբիլիսիում ընդհանուր նիստ ունենք, հունգարացի բոլոր նախարարները կլինեն ինձ հետ»,- ասել է Օրբանը:

Օրբանը ևս մեկ անգամ իր աջակցությունն է հայտնել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տալուն և նշել, որ Վրաստանին այդ կարգավիճակ չխոստանալը անարդարություն է։