Մինչև 200 հազար լարի վարկերի տրամադրումը հնարավոր կլինի միայն լարիով

Մինչև 200 հազար լարի (մոտ 75 հազար դոլար) վարկերի տրամադրումը հնարավոր կլինի միայն լարիով:

Նշված կարգը վերաբերում է ինչպես ֆիզիկական այնպես էլ իրավաբանական անձանց: Համապատասխան փոփոխությունները քաղաքացիական օրենսգրքի մեջ մտան 2018 թվականի վերջին և այսօրվանից գործարկվեցին: Մինչ այդ լարիով տրվող վարկի շեմը 100 հազարն էր:

Միևնույն ժամանակ, Վրաստանի ազգային բանկի նախագահ Կոբա Գվենետաձեի հրամանով սահմանվել են բացառություններ: Մասնավորապես, բանկերը կարող են արտասահմանյան արտարժույթով մինչև 200 հազար լարի վարկեր տրամադրել ոչ Վրաստանի քաղաքացիներին և արտասահմանում գրանցված իրավաբանական անձանց: Հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը: