Վրաստանի խորհրդարանը գրեթե հասել է հանձնարարականի կատարման ավարտին․ Պապուաշվիլի

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, Եվրամիության հանձնարարականների կատարմանն անդրադառնալով, ասել է, որ Վրաստանի խորհրդարանը գրեթե հասել է հանձնարարականի կատարման ավարտին։

Նրա խոսքով, մնացել է 2 կետ, որոնց կատարումն առանց ընդդիմության հնարավոր չէ։

«Երկու խնդիր կա՝ Արդարադատության բարձրագույն խորհրդի անդամների ընտրությունը և ապաբևեռացումը, որ առանց ընդդիմության դժվար թե լուծվի։ Ճիշտն ասած, ես այլևս հույս չունեմ, որ ռադիկալիզմի ուղին բռնած ընդդիմության հատվածը կգիտակցի այդ պատասխանատվությունը և ինչ-որ բան կանի այդ հանձնարարականի կատարմանը նպաստելու համար»,- ասել է Պապուաշվիլին։

Կարդացեք նաև՝

Ընդդիմությունը քննադատում է վարչապետին ԵՄ հանձնարարականները չկատարելու համար