Հայտնի է ձմեռային արձակուրդների ժամանակացույցը

Վրաստանի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշել է ձմեռային արձակուրդների ամսաթվերը: 

Այսպիսով ձմեռային արձակուրդները կմեկնարկեն դեկտեմբերի 30-ին և կավարտվեն հունվարի 14-ին: Ընդհանուր առմամբ արձակուրդը կտևի 16 օր:

Դպրոցներում դասապրոցեսը կվերսկսվի 2020 թվականի հունվարի 15-ից: