Վարչապետը հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդում, Եվրահանձնաժողովում, Եվրախորհրդարանում և ՆԱՏՕ-ում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկօրյա այցով գտնվում է Բելգիայի Թագավորությունում։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը:

Նշվում, որ այցի շրջանակներում Ղարիբաշվիլին բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներ կունենա Եվրոպական խորհրդում, Եվրահանձնաժողովում և Եվրախորհրդարանում, ինչպես նաև ՆԱՏՕ-ում:

«Հանդիպումների ընթացքում կքննարկվեն Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման օրակարգի, Եվրահանձնաժողովի հարցաշարի հետ կապված հարցերը, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք՝ Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին Վրաստանի վարչապետի հետ միասին մեկնել է Բրյուսել՝ հանդիպելու ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հետ։

Կարդացեք նաև՝

ԱԳ նախարարը Բրյուսելում հանդիպումներ է անցկացնում