Այսօրվա տվյալներով երկրում իրավիճակը հանդարտ է. Էզուգբայա

«Այսօրվա տվյալներով երկրում իրավիճակը հանդարտ է. տևական ժամանակ է շարունակվում է վարակի չափավոր, վերահսկվող ավելացում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկական տնօրեն Մարինա Էզուգբայան:

«Այս պահին, կլինիկաներում բուժվում է կորոնավիրուսով վարակված 120 պացիենտ: Առողջացածների թիվն արդեն 85 տոկոսից ավել է: Մեզ մոտ տեղափոխված պացիենտների մոտ  հիվանդության աճ և վիճակի վատթարացում չի նկատվում: Նրանց ընդհանուր վիճակը գնահատվում է միջին, կամ միջինից թեթև»,- հայտարարել է Էզուգբայան:

Նրա խոսքով` այսօրվա 2 հաստատված դեպքերը բեռնատարների վարորդներ են:

Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է ընդհանուր թվով 926 մարդ, բուժվել է 791 պացիենտ, մահացել՝ 15-ը:

Կորոնավիրուսը Վրաստանում. հունիսի 29-ի տվյալները