Զուրաբ Աբաշիձեն վրացական գինու և «Բորժոմի»-ի համար ռուսական նոր էմբարգո չի կանխատեսում

Զուրաբ Աբաշիձեն, Ռուսաստանի հետ հարաբերություններում Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն չի կարծում, որ Ռուսաստանը կրկին կարգելի վրացական գինու և հանքային ջրի ներկրումը: Ներկա պահին Ռուսաստանը վրացական գինու թիվ մեկ ներկրողն է: Ռուսաստան է արտահանվում այնքան գինի, որքան որ Ուկրաինա, Ղազախստան, Լեհաստան և Չինաստան միասին վերցված:

Մեկնաբանելով ՌԴ Պետական Դումայից վերջերս հնչած հայտարարությունը, որի համաձայն Ռուսաստանում կարող են արգելել վրացական գինու և «Բորժոմի»-ի ներկրումը, Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ դա դեռևս չի հանդիսանում Պետդումայի որոշում, այլ ընդամենը դրա հանձնաժողովներից մեկի կամ առանձին պատգամավորի նախաձեռնություն է:

«Կտեսնենք թե ինչպիսի շարունակություն կունենան նման հայտարարությունները: Ես չեմ կանխատեսում, որ վրացական գինու և «Բորժոմիի» վրա էմբարգո կդրվի: Աբաշիձե-Կարասին ֆորմատով մենք դա չենք քննարկել, անցյալ տարի այս թեմայի շուրջ խոսակցություն եղավ, բայց ներկա պահին ես դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում», — ասել է Զուրաբ Աբաշիձեն լրագրողների հետ զրույցի ընթացքում:

Աբաշիձեն հիշեցրեց, որ 2014 թ. Հունիսի 23-ին Եվրամիության Խորհուրդը որոշում էր ընդունել սահմանափակումներ կիրառել Ղրիմում և Սեվաստոպոլում արտադրված ապրանքների նկատմամբ, որին և միացել էր Վրաստանը:

«2015-ի հունիսին պատժամիջոցների վերաբերյալ որոշումը ավտոմատ կարգով երկարացվել է ևս մեկ տարով, այսինքն մինչև այս տարվա հունիս: Որոշումը մնում է ուժի մեջ, այնպես որ որևէ նոր բան չկա: Կրկնում եմ, մեր կողմից Եվրամիության խորհրդի որոշումը ընդունվել է 2014 թվականին. Այդ որոշումը տարածվում է, ոչ միայն Ղրիմում և Սեվաստոպոլում, այլև Աբխազիայում և Հարավային Օսիայում արտադրված ապրանքների վրա: Վրաստանը բնականաբար բավական գցմունքային է մոտենում այս հարցին:», -նշել է  Աբաշիձեն:

Օրերս ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովը հայտարարություն կնախապատրաստի, որով կդատապարտի Ղրիմի և Սեվաստոպոլի դեմ Եվրամիության պատժամիջոցներին Ուկրաինայի, Վրաստանի, Մոնտենեգրոյի, Ալբանիայի, Լիխտենշտեյնի և Նորվեգիայի միանալը, ինչպես նաև խորհուրդ կտրվի կառավարությանը պատասխան միջոցներ ձեռնարկել այս երկրների դեմ: Ընդ որում, հանձնաժողովի նախագահ Յան Զելինսկին մանրամասնեց, որ խոսքը մասնավորապես Վրաստանից գինու և «Բորժոմի» հանքային ջրի ներկրումն արգելելու մասին է:

Զելինսկու կարծիքով, սանկցիաների ևս մեկ անգամ միացած երկրների կառավարությունները հիմարություն են արել, քանի որ Ռուսաստանի պատասխան քայլերից նրանք կկորցնեն անհամեմատ ավելի շատ: Մասնավորապես դա վերաբերում է Վրաստանին, որը վտանգի տակ է դրել իր գինիների և «Բորժոմի»-ի մատակարարումը ռուսական շուկա:

«Մենք առանց իրենց գինիների գլուխ կհանենք, առանց հանքային ջրի նույնպես, մենք ևս բավարար հանքային աղբյուրներ ունենք: Մեզ պետք է Ղրիմը զարգացնել – գինին, տուրիզմը: Լավ գինին, առանց քիմիայի, ի տարբերություն հենց նույն վրացականի», — մանրամասնել է  խորհրդարանականը:

 Հիշեցնենք որ հուլիսի 1-ին Եվրամիությունը երկարձգել էր Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները 6 ամսով, մինչև 2017 թ, հունվարի 31-ը —  ինչպես հայտարարել էին Բրյուսելում Մինսկի համաձայնագրերի իրականացման գործընթացում ցուցաբերած անբավարար առաջընթացի համար: Ի պատասխան Մոսկվան ևս երկարաձգել էր մի շարք երկրներից գյուղատնտեսական ապրանքների, հումքի և մթերքի ներմուծման արգելքը, մասնավորապես ԱՄՆ-ից, Եվրամիության անդամ երկրներից, Կանադայից, Ավստրալիայից, Նորվեգիայից, ՈՒկրաինայից, Ալբանիայից, Մոնտենեգրոյից, Իսլանդիայից և Լիխտենշտեյնից: Սահմանափակումները կգործեն մինչև 2017 թ. Դեկտեմբերի 31-ը:

Թողնել պատասխան