Թուրքիան Վրաստանում նոր դեսպան ունի

Վրաստանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Փատմա Ջերեն Իազգանը հավատարմագրերն է հանձնել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:

Արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ արարողությունից հետո հանդիպում է տեղի ունեցել, որի շրջանակներում խոսվել է Թուրքիայի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի մասին:

«Գոհունակությամբ է նշվել երկու երկրների միջև առկա քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ու մշակութային հարաբերությունների բարձր մակարդակը: Հատկապես ուշադրություն է դարձվել տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին և տարածաշրջանային նախագծերում համագործակցության հաջողված փորձին:

Փատմա Ջերեն Իազգանը վստահեցրել է, որ  երկու երկրների հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու համար անելու է առավելագույնը։

Թողնել պատասխան