Լազարե Գրիգորիադիսն ազատ արձակվեց

2023 թվականի մարտի 7-9-ին «ռուսական օրենքի» դեմ բողոքի ակցիաների մասնակից Լազարե Գրիգորիադիսն ազատ արձակվեց. նա րոպեներ առաջ լքեց «Գլդանի»-ի թիվ 8 քրեակատարողական հիմնարկը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գրիգորիադիսի ներման ակտը տվել է այսօր՝ ապրիլի 24-ին: Մինչ այդ հայտնի դարձավ, որ Գրիգորիադիսի փաստաբան Թաթիա Մանիժաշվիլին Գրիգորիադիսի գործով դատավորի վճիռը հանձնել է Զուրաբիշվիլիի վարչակազմին:

Լրագրողների հետ զրույցում Գրիգորիադիսն ասել է. «Պայքարը շարունակվում է, կհանդիպենք ցույցերի ժամանակ»:

Հիշեցնենք, որ դատավորը Գրիգորիադիսի գործով որոշումը հրապարակել է ապրիլի 12-ին և նրան դատապարտել ինը տարվա ազատազրկման։ Նույն օրը հայտնի է դարձել, որ Զուրաբիշվիլին ներում է շնորհել Գրիգորիադիսին: