Վիրահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում

Թբիլիսիում վիրահայերը Հայոց Մեծ Եղեռնի 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի դեսպանատան մոտ պահանջատիրական ցույց են անցկացնում։

Ինչպես նաև, «Վրաստանի Հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ցուցահանդես է կազմակերպել, որտեղ ցուցադրված են ինչպես դրվագներ 1915 թվականի ցեղասպանական ոճրագործություններից, այնպես էլ 2020-ից ի վեր Արցախի տարածքում տեղի ունեցած վայրագությունների։

Թուրքիայի դեսպանատան մոտ հավաքվածներին խոսքով դիմեցին «Վրաստանի Հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանն ու կազմակերպության անդամները, Վիրահայոց թեմի քահանա Տեր Կիրակոս Սիմոնյանը, հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը, «Վրաստանի հայ համայնքային հարթակ»-ի նախագահ Գիորգի Թումասյանը, «Վիրահայերի միություն» ՀԿ-ի ղեկավար Մարի Առաքելովան։