Հայտնի են առաջին դասարանցիների գրանցման ժամկետները

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը սահմանել է 2023-2024 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցման ժամկետներն ու պայմանները։

Գրանցման առաջին փուլում՝ 2023 թվականի մարտի 6-ից մինչև մարտի 20-ը, դպրոցներում կգրանցվեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները։

Առաջին փուլում գրանցված երեխաների փաստաթղթերի ներկայացման և ընդունելության ժամկետն է 2023 թվականի մարտի 21-ից մինչև 2023 թվականի ապրիլի 28-ը։

Գրանցման երկրորդ փուլը կլինի մայիսի 2-15-ը, որի ժամանակ կարող են գրանցվել այն երեխաները.

ա) ում քույրերն ու եղբայրները նույնպես սովորում են ցանկալի դպրոցում,

բ) ծնողը/խնամակալը ցանկալի հանրակրթական դպրոցի աշխատող է,

գ) ընտանիքի երկու և ավելի երեխաներ միաժամանակ գնում են առաջին դասարան:

Ընդհանուր գրանցումը կմեկնարկի երրորդ փուլով՝ մայիսի 17-ից և կշարունակվի մինչև հունիսի 9-ը։

Երրորդ փուլին էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտների անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը կիրականացվի հունիսի 13-24-ը։ Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ինքնաբերաբար կչեղարկվի։

Իսկ չորրորդ փուլում՝ հունիսի 28-ից հուլիսի 12-ը, գրանցվելու հնարավորություն կունենան այն աշակերտները, ովքեր չեն գրանցվել I, II և III փուլերում, կամ ովքեր ցանկանում են փոխել գրանցումը:

Առաջին դասարանցիների գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ register.emis.ge պաշտոնական կայքում։ Գրանցումն իրականացվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից: