ՀՀ դեսպանը այցելել է Թբիլիսիի N104 հայկական դպրոց

Այսօր՝ փետրվարի 28-ին, Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հյուրընկալվեց Թբիլիսիի N104 հանրային դպրոցում: Նա «Մեկ ժամ հետաքրքիր հյուրի հետ» ավանդական հանդիպման գլխավոր հյուրն էր։ Այս տեղեկությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Հարցուպատասխանի ձևաչափով ընթացող հանդիպմանը Աշոտ Սմբատյանը պատասխանել է դպրոցի մանկավարժների և ավագ դասարանների աշակերտների  հարցերին։

Միջոցառման ավարտին ՀՀ դեսպանը գրքեր է նվիրել դպրոցի գրադարանին։