Ինաշվիլին հանդիպել է Վրաստանում Չեխիայի դեսպանին

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Իրմա Ինաշվիլին հանդիպել է Վրաստանում Չեխիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Պերնիցկիին:

Վրաստանի խորհրդարանի տեղեկատվության համաձայն` կողմերը քննարկել են հետագա հարաբերությունների հեռանկարները և ակտիվ համագործակցությունը շարունակելու  պատրաստակամություն հայտնել:

Իրմա Ինաշվիլին հանդիպումից հետո հայտարարել է, որ չեխ դիվանագետի հետ զրույցել են երկրի տնտեսական զարգացման, տարածքային ամբողջականության և եվրատլանտյան կառույցներում երկրի իտեգրման մասին:

«Չեխիայի դեսպանի հետ հանդիպման ժամանակ նրան ներկայացրել եմ մեր խմբակցության այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք պատրաստվում ենք հանձնել Խորհրդարան` գարնանային նստաշրջանի ժամանակ: Հանդիպմանը խոսել ենք նաև երկկողմ միջխորհրդարանական հարաբերությունների մասին»,-հայտարարել է Ինաշվիլին:

Թողնել պատասխան