Կորոնավիրուսը Վրաստանում. փետրվարի 24-ի տվյալները

Փետրվարի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման  8 455 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 584 454-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 18 206 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է  1 447 969։

Վարակից մահացել է ևս 41 մարդ, ընդհանուր՝ 16 022:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 22.9%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 29.17%, վերջին 7 օրվանը՝ 26.71%: