Անկարայում կանցկացվի Թուրքիա-Վրաստան տնտեսական հանձնաժողովի նիստ

Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան կմեկնի Թուրքիա: Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, նշված այցը Վրաստանի վարչապետի պաշտոնական այցի արդյունքն է, որի ընթացքում որոշվել է, որ 14 տարվա ընդմիջումից հետո պետք է անցկացնել տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստ:

Այցի շրջանակներում Թուրնավան կհանդիպի Թուրքիայի առևտրի նախարար Ռուսար Ֆեքչանի հետ:

Վրաստանի և Թուրքիայի միջև տնտեսական հարցերով միասնական հանձնաժողովի նիստին նախատեսվում է Նաթիա Թուրնավայի զեկույցը: Նա որպես հանձնաժողովի նախագահ կստորագրի նիստի արձանագրությունը, որով կորոշվի տնտեսական հարաբերությունների առաջնային հարցերը, այդ թվում առևտուրը, ներդրումները, տրանսպորտը լոգիստիկան և այլն: