Վրաստանի խորհրդարանում ձայնի իրավունքից չեն օգտվել հիմնականում մեծամասնական պատգամավորները

2018 թվականին Վրաստանի խորհրդարանում 30 պատգամավոր խոսքի իրավունքից ոչ մի անգամ չի օգտվել: 30 «լուռ» պատգամավորներից 24-ը իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներն են, որոնց թվում 19-ը մանդատ են ստացել  մեծամասնական կարգով:

Ողջ 2018 թվականի ընթացքում նրանք խորհրդարանում չեն արել որևէ մի քաղաքական հայտարարություն, հարցեր չեն տվել, ոչ մի անգամ չեն միացրել բարձրախոսը:

«Յուրացման դետեկտոր» հասարակական կազմակերպությունն անցկացրել է հաշվարկներ, որոնց համաձայն, փաստացի քաղաքական գործընթացներին չմասնակցող մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների աշխատավարձը միասին գերազանցում է 1 մլն լարին:

Օրինակ, պատգամավորների աշխատավարձը նվազագույնը 4 600 լարի է, ինչը տարեկան կազմում է ավելի քան 55 հազար լարի, իսկ 19 պատգամավորի դեպքում ավելի քան 1 մլն լարի:

Այս գումարի մեջ չի մտնում պատգամավորների արձակուրդների համար հատկացված գումարը, որը օրինակ «լուռ» պատգամավորներից Լևան Բեժանիձեի դեպքում տարեկան կազմել է 15 հազար լարի:

Հատկանշական է նաև, որ մեծամասնական պատգամավորների գրասենյակի համար նույնպես պետբյուջեից հատուկ գումար է հատկացվում, որը կազմում է 4 մլն լարի:

NDI-ի վերջին հետազոտությունների համաձայն Վրաստանում հարցվածների 71 տոկոսը չգիտի իր շրջանի մաժորիտարն ով է: