Վրաստանի 26 քաղաքներում իրականացվել է ծխախոտի վերահսկողության մասին օրենքի կիրառման մոնիթորինգ

Վրաստանի Խորհրդարանում աշխատանքային հանդիպում է կայացել «Ծխախոտի վերահսկողության մասին» Վրաստանի օրենքի կիրառման մոնիթորինգի վերաբերյալ:

Վրաստանի խորհրդարանի տարածած տեղեկատվությամբ՝ «Ծխախոտի վերահսկողության մասին» Վրաստանի օրենքի կիրառման մոնիթորինգն իրականացվել է Վրաստանի 26 քաղաքներում:

«Խորհրդարանի առողջապահության և սոցիալական հարցերի կոմիտեի նախագահ Զազա Լոմինաձեն և կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմեր Կախաձեն հանդիպում են ունեցել «Կամերտոն» ոչ ձեռնարկատիրական (ոչ առևտրային) իրավաբանական անձի ներկայացուցիչների հետ, որը Լևան Սակղվարելիձեի անվան հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի պատվերով իրականացնում է ««Ծխախոտի վերահսկողության մասին» Վրաստանի օրենքի կիրառման մոնիթորինգ» նախագիծը:

Նախագծի շրջանակներում նախատեսված է տեղեկատվական հանդիպումների անցկացում տարբեր պետական գերատեսչությունների և կազմակերպությունների հետ, որոնց գործունեությունը կապված է ծխախոտի վերահսկողության օրենսդրության կիրառման, դրա կատարման նկատմամբ վերահսկողության և/կամ նշված հարցերի վերաբերյալ հանրության իրազեկման հետ»,- նշված է հաղորդագրության մեջ: