Երեկվա օրը համառոտ. հունվարի 25

Հունվարի 25-ին փոխնախարար Լաշա Դարսալիան հանդիպում է ունեցել Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Կասյանովի հետ։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում խոսել են Վրաստանից Ուկրաինայի քաղաքացիների հնարավոր տարհանման մասին. այս թեմայի առնչությամբ հետ Կասյանովի հայտարարությունը Դարսալիան որակել է «անհիմն»։

Air Georgia ավիաընկերության տնօրեն Գիորգի Կոդուան հայտնել է, որ նախատեսվում է դեպի Ամերիկա թռիչքները մեկնարկել հունիսին: Ըստ Կոդուայի՝ ընկերությունը, հնարավոր է, թռիչքները կատարի եվրոպական դրոշի ներքո:

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի փաստաբան Շալվա Խաճապուրիձեին թույլ չեն տվել «Վիվամեդ» կլինիկայում տեսակցել երրորդ նախագահին։

«Վրացական երազանքն» այլևս չի թաքցնում իր սերը Ռուսաստանի հանդեպ»,- Twitter-ում գրառում է արել ամերիկացի նախկին կոնգրեսական Ադամ Քինզինգերը, մեկնաբանելով իր տարածած հրապարակումը, որ «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն CNN-ին մեղադրում է Վրաստանի դեմ դավադրության մեջ։

Վրաստանի էլեկտրաէներգիա բաշխող «Թելասի» ընկերություն տվյալներով, 2022 թվականին` 2021 թվականի համեմատ, 3,025 մլրդ կվտ ժամ էլեկտրաէներգիա (7,3 տոկոսով) ավելի է բաշխվել:

«Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) ընդդիմադիր կուսակցության նախագահ Նիկա Մելիան հայտարարել է, որ եթե կրկին ընտրվի նույն պաշտոնում, կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում կառաջադրի Բաթումիում ՄԱՇ-ի ղեկավար Գիորգի Կիրթաձեին։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, քաղաքապետարանը կվերանորոգի քաղաքի կենտրոնական թաղամասերից մեկում գտնվող «Լագունա Վերե» լողի համալիրը։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ այս տարի ևս շարունակվում է մայրաքաղաքի քաղաքապետարանի ծրագիրը, որը նախատեսում է 500 լարիի սահմանում դեղերի ֆինանսավորում սոցիալապես անապահով թոշակառուների համար։

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի՝ EBRD-ի հատկացրած վարկով կվերականգնվի Թբիլիսիի մետրոյի 12 կայարան, իսկ մետրոյի մի քանի կայարանների մուտքերի մոտ կտեղադրվեն թեք վերելակներ՝ տեղաշարժը հեշտացնելու համար։