«Տիկին Սիրանույշ». Թբիլիսիի հայկական թատրոնը պրեմիերայով հանդես կգա

Վաղը՝ հունվարի 26-ին, Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը հանդես կգա «Տիկին Սիրանույշ» պիեսի պրեմիրայով:

Հայ ժամանակակից դրամատուրգ, հեքիաթագիր, «Տիկին Սիրանույշ» պիեսի հեղինակ Էլֆիք Զոհրաբյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ պիեսը գրվել է մոտ 10 տարի առաջ: Ըստ հեղինակի՝ պիեսը գրելուց առաջ նախ ուսումնասիրել է Սիրանույշի կյանքը:

Զոհրաբյանն ընդգծեց՝ պիեսի մեջ նաև կոդավորված մեսիջներ կան ուղղված հանդիսատեսին՝ ազգային գաղափարախոսության, հայոց լեզվի պահպանության մասին, որոնք ներկայցման մեջ ուղիղ չեն ասվում, այլ հանդիսատեսը ինքը պետք է հասկանա այդ մեսիջները:

Հեղինակը հիշում է՝ պիեսի հերոսուհին՝ Սիրանույշը ևս, ժամանկին հայոց լեզվի ուսուցիչներ է վարձել, որպեսզի բարեալվի իր հայերենի իմացությունը. Սուլթան Համիդը ժամանկին արգելել է, որ հայկական ներկայացումներ լինեն բեմերին, բայց հենց Պետրոս Ադամյանը և տիկին Սիրանույշը դեմ գնալով ամենին՝ հայկական ներկայացումներ են բեմադրել:

«Պիեսում Սիրանույշի միջոցով փորձել եմ ասել թատրոնի անցողիկության դրամման, որ մեր հայ մեծ արտիստներին միշտ անհանգստացրել է: Եթե ընհանուր ասենք, ապա այս պիեսով փորձել եմ ցույց տալ՝ ինչպես ուժեղ մնալ և ինչպես ուժեղ լինել կյանքում, որքան էլ որ մեծ խնդիրներ լինեն: Պետք է սիրես քո արվեստը, քո գործը»,- նշեց Զոհրաբյանը:

Նրա խոսքով, պիեսը սյուրռեալիստական, սիմվոլիստական, դոկումենտալ, պատմական տարեր ունեցող դրամմա է, որը մեծամասամբ հիմնված է իրական փաստերի վրա:

«Սիանույշի կերպարը ներկայացված է որպես ուժեղ կնոջ կերպար. մանավանդ իր ժամանակներում կինն իրավունք չուներ բեմ բարձրանալու, ծաղրանքի էր ենթարկվում: Նա չի բարդույթավորվել այդ ամենից, չի կոտրվել, չի լսել, թե հասարակությունն ինչ կասի, գլուխը կախ՝ անցել է իր ճանապարհը»,- նկատեց դրամատուրգը:

«Տիկին Սիրանույշ» պիեսի բեմադրող-ռեժիսոր Լյուբով Սահակյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասաց, որ այս պիեսը նրա առաջին գործն է, որը, բնականաբար, պարտավորեցնող է:

«Տիկին Սիրանույշի կերպարում թաքնված է այն ամենը, ինչ պետք է այսօրվա մարդուն: Նա մեծ դերասանուհի լինելուց զատ, նաև մեծ անձնավորություն էր, նրանից կարելի է օրինակ վերցնել. նա ուժեղ բնավորությամբ կին էր»,- ասաց Սահակյանը:

Ի դեպ, Սիրանույշի կրեպարը իրական է, իսկ ամբողջական անունն է՝ Մերոպե Գանթարճյան: Նա եղել է Պետրոս Ադամյանի խաղընկերը. հայ իրականության մեջ առաջին դերասանուհին է, որ խաղացել է Համլետի (Շեքսպիրի «Համլետ») դերը (1901 թվական, Թիֆլիս, այդ դերում նրան նախորդել էին ֆրանսիացի դերասանուհի Սառա Բեռնարը և ուրիշներ)։